«Support to Our Compatriots from Artsakh»
2020-11-05
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի հետ համատեղ նախաձեռնել է «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագիրը ինչպես ռմբակոծության վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ բանակին հնարավորինս նպատակային օժանդակություն ցուցաբերելու համար: Ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են դրամահավաքներ: Ֆինանսական օժանդակություն է տրամադրվում Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին: |
Արդեն սննդամթերքի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության պարագաների երեք խմբաքանակ /շուրջ 4 տոնննա/ է հանձնվել ՀՀ ԱԻՆ, որն էլ կազմակերպել է ապրանքների բաշխումը Արցախի ապաստարաններում ժամանակավոր պատսպարված շուրջ 130 ընտանիքների:
Խորին երախտագիտություն մեր բոլոր աջակիցներին:
back