Վոկալ-դաշնամուրային համերգ
2016-11-18
Տենոր Սիփան Օլահը կատարում է Հենդելի, Գլյուկի, Մոցարտի, Շուբերտի, Մասկանիի, Սանդերսոնի, Հարությունյանի, Աբրահամյանի, Չթչյանի՝ օպերային արիաների և դասական երգերի բազմազան ու տեխնիկապես բարդ երգացանկ՝ աշխարհահռչակ դաշնակահար Թիմոթի Էնդի ուղեկցությամբ: Սիփանի եզակի տենորային ձայնը եւ նրա բազմաթիվ ելույթները Եվրոպական տարբեր երկրներում բարձր են գնահատվել եւ լավ են ընկալվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի «Կոմիտաս» երգչախմբի խմբավարն է և գեղարվեստական ղեկավարը։
նախորդ էջ