Ձեռնարկ՝ նվիրված ՀՀ Անկախության 23-ամյակին
2014-09-20
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էին Լոնդոնի ԹՄՄ, ՀԲԸՄ եւ Նոր սերունդ մշակութային միությունը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության եւ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հովանու հերքո: Տոնական միջոցառմանը ելույթով հանդես եկան Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը եւ ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջուjնի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին: Այնուհետև կայացավ համերգ. հյուրերը վայելում էին համայնքային «Ախթամար» պարի համույթի ժողովրդական պարերն ու հայրենասիրական երգերը՝ Հայաստանից հրավիրված հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանի կատարմամբ: |
Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ հյուրեր:
նախորդ էջ