Գյումրիի Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց
2019-04-02
Գյումրիի թիվ 2 ավագ դպրոցը հիմնադրվել է 1927թ: Ունի հարուստ պատմություն, լավ ավանդույթներ եւ բարձր վարկանիշ: Իր գոյության 92 տարիների ընթացքում դպրոցն աչքի է ընկել դասավանդման բարձր մակարդակով, կարգապահությամբ, հայեցի դաստիարակությամբ: Բարձր հիմքերի վրա է դրված գեղագիտական, ռազմահայրենասիրական, հոգեւոր, բարոյական, ֆիզիկական դաստիարակությունը:
2010 թ-ից դպրոցն ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ, ուր ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր, հումանիտար եւ բնագիտամաթեմատիկական հոսքային դասարաններում: Դպրոցի սաները պարբերաբար մասնակցում են մարզային, հանրապետական առարկայական օլիմպիադաների, տարաբնույթ միջոցառումների եւ արժանանում պատվավոր մրցանակների: Շրջանավարտների 90%-ը ուսումը շարունակում է հանրապետության եւ արտերկրի առաջավոր բուհերում:
Դպրոցում դասավանդում են իրենց գործը լավ իմացող, հմուտ եւ արհեստավարժ ուսուցիչներ, որոնք վերապատրաստվել եւ ատեստավորվել են «Կրթության որակ եւ արդյունավետություն» ծրագրի շրջանակներում. 5-ը վերապատրաստող ուսուցիչ է, 5 ուսուցիչ ունի որակավորման տարակարգ:
Ներկայումս աշակերտների թիվը 444 է:
Դպրոցի տնօրենը Հովհաննես Պետրոսյանն է, ով 2009թ. արժանացել է «Հանրապետության լավագույն տնօրեն» կոչմանը:
Դպրոցի պաշտոնական կայք-էջը՝ այստեղ: