Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց
2019-04-02
Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 92 հիմնական դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այն հիմնադրվել է 1954թ. եւ հպարտությամբ շարունակում է իր կեսդարյա պատմությունը, կրթելով խելացի սերունդ, հայրենասեր հայորդիներ, ինչի վկայությունն է դպրոցի «Փառքի սրահը»՝ նվիրված Արցախյան գոյամարտում մարտիրոսացված քաջորդիներ Արարատ-Մխիթար Էլբակյանին եւ Հրաչյա Սարգսյանին:
Հիմնադրման օրից սկսած` դպրոցը ղեկավարել են գիտակ տնօրեններ Պ. Մամբրեյանը, Պ. Պապիկյանը, Բ. Զաքարյանը, Ա. Խալաթյանը, Ծ. Մարդանյանը:
1978թ. դպրոցը անվանակոչվեց Վ. Թեքեյանի անունով, իսկ ՀՀ վաստակավոր քանդակագործ Թոքմաջյանի կերտած հուշարձանն իր արժանի տեղը գտավ դպրոցամերձ այգում:
Վ. Թեքեյանի անունը կրող դպրոցը մշտապես աջակցություն է ստանում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից. աշակերտները պարբերաբար ընդգրկվում են հիմնադրամի ծրագրերում, հետեւողականորեն բարելավվում են նաեւ շենքային պայմանները:
2014թ. դպրոցը համալրվեց նախակրթարանով: Դպրոցն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց «Ազգային երգ ու պարը դպրոցում» փորձարարական ծրագրին: Այստեղ նշվում են բոլոր պետական տոներն ու հիշատակի օրերը, երբեք չի խախտվում ավանդույթ դարձած տարեվերջյան ցուցահանդեսի կազմակերպումը դպրոցի կերպարվեստի պատկերասրահում, որտեղ ցուցադրվում են շնորհալի աշակերտնետի ձեռքի աշխատանքները:
Դպրոցի պաշտոնական կայք-էջը՝ այստեղ: