
Ծառայություններ
Շինությունը
Թեքեյան Կենտրոնը կառուցվել է 1997թ. Երեւանի կենտրոնում` Օղակաձեւ այգու կանաչապատ տարածքում: Համապատասխանում է ժամանակակից բոլոր շինարարական չափանիշներին: Կառույցը հիմնովին վերանորոգված է: Արտաքին տեսքը պահպանելու եւ ժամանակի ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու համար, յուրաքանչյուր տարի շենքի թե´ ներքին, թե´ արտաքին տարածքներում վերանորագման աշխատանքներ են իրականացվում:
Հարմարություններ
Շինությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր հարմարություններով` շուրջօրյա ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ հովացման համակարգերով, ժամանակակից լուսավորման միջոցներով, անվտանգության ազդանշանային համակարգով, հեռախոսակապով, համացանցով: Կենտրոնի տարածքն ապահովված է սեփական ավտոկայանատեղիով:
Թեքեյան Կենտրոնը տեխնիկապես գերհագեցած է, ինչն էլ առաջարկվող ծառայությունները լիարժեք մատուցելու հնարավորություն է ընձեռում:
Ապահովագրում
Յուրաքանչյուր տարի շենքն ապահովագրվում է լավագույն ապահովագրող ընկերությունների կողմից:
Մակերես
Թեքեյան Կենտրոնի շենքի ընդհանուր մակերեսը 2200 քմ է, որն իր մեջ ներառում է.
- 1100 քմ ընդհանուր մակերեսով գրասենյակային տարածքներ
- 300 քմ ընդհանուր մակերեսով երկու կոնֆերանս դահլիճ` մեծ եւ փոքր
- 100 քմ ընդհանուր մակերեսով պատկերասրահ
Դահլիճներ
Մեծ կոնֆերանս դահլիճը նախատեսված է մինչեւ 180 անձի համար: Հագեցած է ժամանակակից ակուստիկ եւ սինքրոն թարգմանության սարքավորումներով, ինչպես նաեւ օդափոխման, հովացման եւ ջեռուցման համակարգերով:
Փոքր կոնֆերանս դահլիճը նախատեսված է 30 անձի համար: