(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Թեքեյան մարզական խաղեր

 

Ֆիզիկական կրթությունը եւ սպորտը մեծ դեր են խաղում երեխաների դաստիարակման հարցում եւ անհրաժեշտ պայման են նրանց հասարակական եւ բարոյական զարգացման համար: Հիմնադրամի այս ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին հետեւել առողջ ապրելակերպին, զարգացնել իրենց ֆիզիկական եւ մտավոր կարողությունները, որոշումներ կայացնել եւ կոփել կամքը:

Ծրագրի նպատակն է նաեւ երեխաների մոտ մշակել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ազնվությունը, ինքնագնահատումը, նպատակասլացությունը, համագործակցությունը, թիմային մտածողությունը, կարգապահությունը, որոշում կայացնելու ունակությունը:

Թեքեյանական մարզական խաղերն ընդգրկում են հետեւյալ մարզաձեւերը՝ շախմատ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, թեթեւ աթլետիկա: Մասնակից թիմերը, որոնք կազմված են Հայաստանի եւ Արցախի աշակերտներից, մրցույթներում հաջող հանդես գալով, մրցանակներ են շահում սեփական դպրոցի համար: