(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Օլիմպիադա

Կրթությունը հաջողության հիմնական գրավականն է։

 

«Թեքեյանական օլիմպիադա»՝ ամենամյա միջդպրոցական առարկայական մրցույթ
/հայոց լեզու, գրականություն, անգլերեն լեզու, մաթեմատիկա, ասմունք/

 

Ծրագրի նպատակն է բարելավել կրթության որակը, հետաքրքրություն առաջացնել ուսման հանդեպ, նպաստել աշակերտների գիտելիքների խորացմանը եւ բարձր առաջադիմությանը:

2010 թվականից ամեն տարի ապրիլին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Թեքեյանական օլիմպիադա» ծրագիրը, որի շահառու է արդեն դարձել 895 աշակերտ Հայաստանից, Արցախից եւ Հայաստանի սիրիահայ համայնքից: Հիմնադրամը հնարավորություն է ընձեռում աշակերտներին առողջ մրցակցության պայմաններում դրսեւորել իրենց գիտելիքներն ու ունակությունները: Ծրագրի բոլոր մասնակիցները ստանում են հուշանվերներ, իսկ լավագույններն արժանանում են պատվոգրերի եւ արժեքավոր մրցանակների: