(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Թանգարաններ եւ տեսարժան վայրեր

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը «Թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ամենամյա ճանաչողական ծրագիրն իրականացնում է 2010 թվականից: Ծրագրի նպատակն է հայ դպրոցականների ծանոթությունը Հայաստան ու Արցախ աշխարհի պատմությանը, մշակույթին, ազգի նշանավոր մարդկանց կյանքին եւ գործունեությանը: Ծրագրի կարեւոր բաղադրիչն է նաեւ շփումը Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի դպրոցականների միջեւ:

700 շահառու արդեն օգտվել է ծրագրից եւ այցելել թանգարաններ եւ պատմամշակութային կոթողներ, որոնցից են՝

Հայաստանում՝

Հ. Թումանյանի թանգարան Երեւանում եւ տուն-թանգարան Դսեղում, Պ. Սեւակի տուն-թանգարան Զանգակատուն գյուղում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Պանթեոն, «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Երեւան քաղաքի պատմության թանգարան, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Սուրբ Էջմիածնի գանձարան, եկեղեցիներ Էջմիածնում, Զվարթնոցի տաճար, Խոր Վիրապ, Նորավանք, Գառնու տաճար, Գեղարդավանք, Հառիճավանք, Տրդատավանք, Հաղպատավանք, Ամբերդ ամրոց-բերդաքաղաք եւ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Տաթեւի վանական համալիր, Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, Անիի ավերակները սահմանից…

Արցախում՝

Շուշիի պետական կերպարվեստի թանգարան, Հնագույն եւ ժամանակակից գորգերի թանգարան, Պատմաերկրագիտական թանգարան, ԼՂՀ Զոհված ազատամարտիկների հուշ թանգարան, Ամարասի վանական համալիր, Ազոխի քարանձավ, Գանձասար, Հունուտի կիրճ, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճար…