(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Ծրագրեր

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտներում: Ծրագրերը, ինչպես նաեւ շահառուները ընտրվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ վերջինիս կողմից կազմված ծրագրերի հանձնաժողովի կողմից:

Հիմնադրամի շահառուներ կարող են հանդիսանալ հասարակական կազմակերպություններ, մշակութային, կրթական, մարզական հաստատություններ, ֆիզիկական անձիք: Հավանական շահառուները տրամադրում են տեղեկություն իրենց կազմակերպության վերաբերյալ եւ ներկայացնում իրենց ծրագրերը, ինչի հիման վրա էլ հանձնաժողովը կատարում է իր ընտրությունը:

2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են դպրոցների եւ աշակերտների հիմնախնդիրները: Նախաձեռնելով «Աջակցություն դպրոցներին» ծրագիրը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կենտրոնացել է նախ Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում գտնվող Վ. Թեքեյանի անունը կրող հինգ կրթօջախների, ապա՝ այլ հանրակրթական դպրոցների վրա: Նշված ծրագիրն ընդգրկում է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական եւ մարզական ձեռնարկներ, որոնք խթան են հանդիսանում երիտասարդ սերնդի առողջ ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր դաստիարակության համար:

«Աջակցություն դպրոցներին» ծրագրի շրջանակում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ամենամյա ձեռնարկներն են՝

«Օլիմպիադա»
«Թանգարաններ եւ տեսարժան վայրեր»
«Ամառային ճամբար»
«Թեքեյանական մարզական խաղեր»
«Անվճար դասագրքեր»
«Դպրոցների վերանորոգում եւ տեխնիկական աջակցություն»

 

Բացի «Աջակցություն դպրոցներին» ծրագրից, ԹԿ հիմնադրամն իրականացնում է նաեւ տարատեսակ մշակութային ծրագրեր, մասնավորապես լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսներ:

Հիմնադրամի շահառուներից են Թեքեյանի անվան դպրոցները, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը, մի շարք այլ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ: