Ցավակցական...
2024-12-12
Խոր վշտով տեղեկացանք ականավոր սփյուռքահայ հասարակական, գրական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախոս, հայ բարերար եւ մտավորական Ասատուր Գյուզելյանի վախճանի մասին:
Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, տնօրինության եւ աշխատակազմի անունից սրտակից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում պարոն Գուզելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ գաղափարակիցներին ծանր վշտի կապակցությամբ:
Անկասկած, պարոն Գուզելյանի մահն անդառնալի կորուստ է ոչ միայն սփյուռքահայության, հատկապես Լոնդոնի հայ համայնքի, այլեւ Հայաստանի մշակութային ու գրական կյանքի համար, քանզի տարիներ շարունակ նա անգնահատելի ազգանվեր գործունեություն է ծավալել այս ոլորտում, ինչպես նաեւ անմնացորդ նվիրվել եւ կարեւոր ներդրում ունեցել ազգային կառույցների զարգացման գործում:
|
Ասատուր Գուզելյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ:
Թող Աստված լուսավորի նրա հոգին:
Խորին ցավակցությամբ եւ հարգանքով`
Արմեն Ծուլիկյան
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն