(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Կայացավ «Վահան Թեքեյան» 30-րդ ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը

2024-10-24

 

Մրցանակաբաշխության շնորհիվ ԹՄՄ գնահատում եւ խրախուսման է արժանացնում գրականության, մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների լավագույններին։ Այս տարի մրցանակ հանձնվեց հինգ անվանակարգում՝ «Գրականություն», «Հայագիտություն», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» եւ «Վահան Թեքեյանին նվիրված աշխատություն»։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 50 մասնակից. լավագույններն արժանացան Վահան Թեքեյան մրցանակի եւ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի:

«Գրականություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ «Անմահականս» գրքի համար: «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն եւ «Մանրուքներ» գրքի համար։ «Կերպարվեստ» անվանակարգի հաղթողը գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանն է՝ «Խաղաղության իշխան» ստեղծագործության համար, իսկ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում՝ ժողովրդական վարպետ Մամիկոն Մխիթարյանը՝ «Ուրարտական շրջանի ոգով» ստեղծագործության համար։

«Վահան Թեքեյանին նվիրված աշխատություն» անվանակարգը հովանավորվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից։ ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը մրցանակը հանձնեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» Ա եւ Բ հատորների համար: Տնօրենն իր գոհունակությունը հայտնեց նման բացառիկ աշխատանքի համար եւ նշեց. «Վահան Թեքեյանի պոեզիան բազմիցս հրատարակվել է, սակայն Թեքեյան խմբագրին եւ հրապարակախոսին այսկերպ ներկայացնելը եւ բացահայտելը, երբ ժամանակագրական կարգով հավաքագրվում է Թեքեյանի հրատարակչական, հրապարակախոսական գործունեությունը, եզակի է։ ԹԿՀ եւ ԹՄՄ շարունակելու են իրենց գործունեությամբ հետամուտ լինել Թեքեյանի կյանքի եւ գործունեության ներկայացմանն ու տարածմանը»։

Ձեռնարկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իր օրհնությունը հղեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Երեկոն ուղեկցվում էր Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Լեւոն Սարդարյան/ կատարումներով։

 

Մանրամասները>>>>

 

նախորդ էջ