(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հայտնի դարձան «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

2023-10-20

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 29-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում եւ խրախուսման է արժանացնում մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ եւ Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

«Գրականություն» անվանակարգն այս տարի կոչվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով, ում անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը եւ դարձել ամենամյա:

ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան միության «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխության նյութական կողմը։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ։ «Վահան Թեքեյան» 2022թ. մրցանակը շնորհվեց.

«Գրականություն» անվանակարգում՝ Նորայր Ադալյանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի եւ Հուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար

«Հայագիտություն» անվանակարգում՝ Ամատունի Վիրաբյանին եւ Սոնյա Միրզոյանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար եւ Արամ Հովհաննիսյանին «Մլեհ Ռուբինյան իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար

«Կերպարվեստ» անվանակարգում՝ գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանին՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար եւ Աշոտ Գևորգյանին «Ջրի հիշողություն» ստեղծագործությունների շարքի համար

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում՝ նկարիչ-խեցեգործ Էլմիրա Չոփիկյանին։

 

նախորդ էջ