«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)»
2024-06-02
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությանը «Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)» բացառիկ աշխատությունը ԹԿՀ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանին նվիրաբերելու համար:
«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Գիրքը եզակի հրատարակություն է, որտեղ տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։
600 էջանոց գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար եւ այլ նյութեր։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է, կազմողներն են Գարեգին Զաքոյանը, Մարինա Մարտիրոսյանը. հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ:
նախորդ էջ