Կայացավ ԹԿՀ ընդհանուր տարեկան ժողովը
2024-05-15
Օրերս Երեւանում կայացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց հիմնադրամի 2023 թվականի գործունեությունը։
Ժողովին մասնակցում էին հոգաբարձուներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Լիբանանից եւ Հայաստանից։ ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը հիմնադրամի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց, որից հետո մանրակրկիտ մշակվեց հիմնադրամի առաջիկա տարիների քաղաքականությունը։ Քննարկումներ ծավալվեցին մի շարք նախաձեռնությունների շուրջ, ընդգրկելով կրթական, մշակութային, սոցիալական եւ զարգացման ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արցախից տեղահանված ընտանիքների ներգրավմանը: Հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացմանն ու ծրագրային գործունեության ընդլայնմանը միտված առաջարկները ուշադրությամբ քննարկվեցին եւ որոշումներ կայացվեցին։
|
Նշենք նաեւ, որ հիմնադրամի ժողովին նախորդում էր ԹԿՀ հիմնադիր մարմնի՝ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի տարեկան ընդհանուր ժողովը:
նախորդ էջ