Ցավակցական՝ կյանքից հեռացել է Գագիկ Գինոսյանը
2024-02-07
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
______________ Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականին Ախալցխա քաղաքում։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ծառայել է նաև ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում, 1996-ին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։ |
1987 թվականից Գինոսյանը պարել է Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների եւ դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։ Նա 2001-ին հիմնադրել է «Ծովակ» եւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
Գինոսյանը զբաղվել է նաեւ բանահավաքությամբ։ Այցելելով բազմաթիվ գյուղեր, նա գրի է առել բազում պարերի նկարագրություններ, վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողը հենց «Կարին» խումբն է։
Գինոսյանը նաեւ Ազգային պարը Հայաստանի հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է։
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։
նախորդ էջ