(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանում

2024-01-15

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանը վերջերս համալրվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի անգլերեն տարբերակով (The Historical and Cultural Heritage of the Nagorno-Karabakh Conflict Zone)։

Լրագրող, լուսանկարիչ, Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի եւ ՍՀՀԿ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցի հեղինակած աշխատությունը լույս է տեսել 2023 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ։

Սփյուռքահայ և համաշխարհային լսարանի համար անգլերենով հրատարակված գիրքը մանրակրկիտ ուսումնասիրում է Արցախի Քաշաթաղ շրջանի և շրջակայքի պատմական բնակավայրերում պահպանված հայկական վանքերը, եկեղեցիները, մատուռները, բերդերը, կամուրջները, աղբյուրները և պատմական արժեք ներկայացնող այլ կառույցներ։ Անգլերեն թարգմանությունը նպատակ ունի հասնելու ավելի լայն միջազգային լսարանին և օգնել բարձրացնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության մասին իրազեկումը:

Գիրքը հանդիսանում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ժամանակի փորձությանը դիմակայած պատմամշակութային գանձերի ընդգրկուն արձանագրություն: Մեզ համար դժվարին այս ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են ստվերել հայ ժողովրդի իրական պատմությունը, այս գիրքը կարող է ծառայել որպես հայ ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանման փաստական վկայություն:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն այս աշխատության տարածումը համարում է կենսական քայլ: Նրա էջերի միջոցով աշխարհասփյուռ հայությունը կարող է վերականգնել կապը նախնիների հայրենիքի հետ՝ նպաստելով Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու ընդհանուր հանձնառությանը:

 

նախորդ էջ