ԹԿՀ շարունակում է սատար կանգնել արցախահայերին
2023-12-07
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շարունակում է սատար կանգնել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախցիներին: Պետք է նշել, որ «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» մարդասիրական ծրագիրը սկիզբ է առել դեռեւս 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի օրերին՝ կանգնելու Հայրենիքի եւ հայրենակիցների կողքին եւ ինչ-որ չափով թեթեւացնելու մարդկանց սոցիալական բեռը:
Օրերս աջակիցների շնորհիվ ԹԿՀ հաջողվեց իրականացնել սննդամթերքի եւ տնտեսական պարագաների տրամադրման եւս երկու փուլ, որի արդյունքում 116 ընտանիք /664 անձ/ ստացավ 6,080 կգ օժանդակություն: Այս անգամ ծրագրի շահառուներ հանդիսացան մասնավորապես «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի պացիենտները, ինչպես նաեւ այլ տեղահանված կարիքավոր ընտանիքներ:
Եթե ցանկանում եք օժանդակել հիմնադրամի «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» շարունակական ծրագրին, կարող եք նվիրատվություն կատարել՝ http://www.tekeyancentre.am/am/donations :
Շնորհակալություն մեզ վստահելու եւ աջակցելու համար...
նախորդ էջ