Օգնության ձեռք եւս 84 տեղահանված ընտանիքի
2023-11-06
Ավարտվեց «Օգնություն մեր հայրենակիցներին» ծրագրի եւս մեկ փուլ, որի շրջանակում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սննդամթերք եւ տնտեսական պարագաներ /ընդամենը՝ 3,783 կգ/ տրամադրեց Արցախից բռնի տեղահանված եւս 84 ընտանիքի /415 անձ/:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նվիրատուներին, գործընկերներին եւ կամավորներին ծրագրի իրականացմանը նպաստելու համար եւ հրավիրում նոր աջակիցների՝ օգնության ձեռք մեկնելու եւ Արցախի մեր հայրենակիցների կարիքները հնարավորինս հոգալու:
Սատար կանգանենք Արցախի մեր հայրենակիցներին...