Ավարտվեց «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի հերթական փուլը
2023-10-13
«Օգնություն մեր հայրենակիցներին» ծրագրի հերթական փուլի շրջանակում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սննդամթերք եւ տնտեսական պարագաներ /ընդամենը՝ 2,535 կգ/, ինչպես նաեւ հագուստ տրամադրեց Արցախից բռնի տեղահանված եւ Շիրակի մարզի Անի համայնքի 11 բնակավայրերում /Մարալիկ, Բագրավան, Ջրափի, Սարակապ, Գուսանագյուղ, Լանջիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Աղին, Շիրակավան, Իսահակյան/ օթեւան գտած 65 ընտանիքի /285 անձ/:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նվիրատուներին, գործընկերներին եւ կամավորներին ծրագրի իրականացմանը աջակցելու համար եւ հրավիրում նոր աջակիցների՝ օգնության ձեռք մեկնելու եւ Արցախի մեր հայրենակիցների կարիքները հնարավորինս հոգալու:
Հատուկ շնորհակալություն նաեւ Անի համայնքապետարանին համագործակցելու համար:
նախորդ էջ