(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հակոբ Հակոբյան - 100-ամյակ

2023-05-16

ՀՀ ժողովրդական գեղանկարիչ,

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,

Ս. Մեսրոպ Մաշտոց,

Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ

շքանշանի արժանացած հայազգի մեծանուն նկարիչ...

Ծնվել է 1923-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան-Շոմյեր ակադեմիաներում:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը շուրջ 40 տարի ապրեց եւ ստեղծագործեց օտար երկրներում, բայց մտքերը Հայրենիքում էին: Հետագայում իր վրձնած կտավներից մի քանիսը նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Նրա անունը հայտնվեց հայաստանյան լրատվամիջոցներում, իսկ տաղանդի մասին սկսեցին շատերը խոսել: 1962 թվականին, երբ կայացած եւ իր ուրույն ոճը գտած նկարիչ էր, Հակոբյանը ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան եւ հաստատվեց Գյումրիում։

Արտերկրում բնակվելու տարիներին ստեղծագործել է հիմնականում նատյուրմորտներ եւ թեմատիկ նկարներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները («Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» եւ այլն): Արտերկրում բնակվելու տարիներին իր կտավներում պատկերել է հիմնականում նատյուրմորտներ եւ Հայրենիքից հեռու գտնվող հայերի զգացմունքները, մտորումները, կարոտը («Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Մայրը երեխային կերակրելիս», «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգին», «Դերձակը» եւ այլն):

Հայաստանում արդեն նրա աշխատանքներում մեծ տեղ են սկսում զբաղեցնել բնանկարները: «Երբ ես նոր էի եկել, ես ապրում էի Լենինականում ու ամեն օր ուսումնասիրում էի հայրենի բնությունը։ Զգում էի բնության հզորությունը եւ կենսական ուժը», - ասել է վարպետը։ «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում եւ «Ընտանիք» քանդակում պատկերված են տվյալ ժամանակի քաղաքական մթնոլորտի հետեւանքով առաջացած լարված եւ տագնապալի զգացմունքները։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Օդեսայում, Ռիգայում, Մինսկում, Թբիլիսիում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում, Հելսինկիում եւ այլ քաղաքներում:

2013թ. մարտի 9-ին հեռացել է կյանքից, հենց նույն տարում էլ իր «Սիրո պարտեզ» շարքի համար հետմահու արժանացել ՀՀ նախագահի մրցանակին:

 

Ավելին>>>>

 

նախորդ էջ