Համագործակցություն՝ ի շահ արցախահայության եւ Հայրենիքի
2023-04-29
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ընտրվել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչն էլ ավելի կամրապնդի երկու հիմնադրամների միջեւ արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը՝ ի շահ արցախահայության եւ մեր Հայրենիքի: Նշենք, որ «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի շրջանակում, ԹԿՀ-ը պարբերաբար աջակցում է «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամին՝ օժանդակելու շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Բարձր գնահատելով ձեւավորված հարաբերությունները, ԹԿՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում Գուրգեն Մելիքյանին՝ ազգանվեր գործունեության եւ վստահության համար։ |
նախորդ էջ