Կայացավ ԹԿՀ տարեկան ընդհանուր ժողովը
2023-05-01
Օրերս Երեւանում կայացավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ԹԿՀ հոգաբարձուներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Լիբանանից եւ Հայաստանից:
Համաձայն օրակարգի, ամփոփվեց ԹԿՀ հիմնադրամի 2022թ. գործունեությունը, որի վերաբերյալ հաշվետվություն ներկացրեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Մշակվեց ԹԿ հիմնադրամի առաջիկա երեք տարիների քաղաքականությունը: Քննարկվեցին հետագա անելիքները, որոնց թվում են կրթական, մշակութային, սոցիալական եւ զարգացման ծրագրեր՝ մասնավորապես ընգրկելով արցախցի ընտանիքների: Ներկայացվեցին առաջարկներ, եւ որոշումներ կայացվեցին հիմնադրամի միջոցներն ավելացնելու եւ ծրագրերն ընդլայնելու վերաբերյալ: Ժողովը քննարկեց նաեւ մի շարք ֆինանսական, իրավական եւ այլ ընթացիկ հարցեր եւ իր գոhունակությունը հայտնեց հիմնադրամի նախագահին եւ տնօրենին կատարած աշխատանքների համար:
Նշենք նաեւ, որ հիմնադրամի ժողովին նախորդում էր ԹԿՀ հիմնադիր մարմնի՝ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի տարեկան ընդհանուր ժողովը:
նախորդ էջ