«Անվճար դասագրքեր - 2022/23» դպրոցական ծրագիր
2022-11-08
Հերթական անգամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կանգնեց սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքների կողքին՝ իրականացնելով «Անվճար դասագրքեր» դպրոցական ծրագիրը, որի շրջանակում 2022/23 ուսումնական տարում 1,961 կտոր դասագիրք անվճար տրամադրվեց Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբի գյուղի Վ.Թեքեյան դպրոցների 150 անապահով աշակերտների:
ԹԿ հիմնադրամը, կարեւորելով կրթությունը եւ առաջնային համարելով այն յուրաքանչյուր անձի ձեւավորման գործում, օժանդակում է կարիքավոր երեխաներին նյութական խնդիրների պատճառով զուրկ չմնալ նվազագույն կրթական ծրագրից: Ուստի 2010թ. սկսած ԹԿՀ կյանքի է կոչում «Անվճար դասագրքեր» ամենամյա ծրագիրը, որի իրականացման տասներեք տարիների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 29,531 դասագիրք ՀՀ 14,580,000 դրամ արժողությամբ:
Այս գործում մեծ դերակատարություն է ունեցել ԹԿՀ հիմնադիր մարմին Լոնդոնի Թեքեյան Թրաստը, որի ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի դասագրքերի ֆոնդ է կուտակվել եւ հնարավորություն տվել իրականացնել ծրագիրը:
ԹԿ Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Նվիրատվություն կարող եք կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:
նախորդ էջ