Մեր արածը ինչ է հայ զինվորի անձնազոհության կողքին...լոնդոնահայ բարերար, ԹԿՀ հոգաբարձու Բագրատ Նազարյան
2022-09-15
Մենք այսօր ունենք Հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, որը պետք է պահել, պահպանել ու զարգացնել: Հայոց պետականության պահպանումը աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար սրբազան առաքելություն եւ մեծագույն պատիվ է: Մեր երիտասարդ պետականությունը այսօր դիմակայում է արտաքին աշխարհի մարտահրավերներին՝ հայկական ներուժի համախմբմամբ, առանց որի փորձառության էլ մենք չենք կարող մրցակցել միջազգային մակարդակում: Եթե կարճ ձեւակերպենք խնդիրը, ստացվում է այսպես. մեզանից ամեն մեկը իր ճակատն ունի՝ իր տեղում, իր գործով, իր զենքով: Բագրատ Նազարյանը ծնվել է Թեհրանում, ապրում է Լոնդոնում, մեր հայրենակիցն է, ում համար հայրենասիրությունն ու հայրենատիրությունը ոչ թե խոսք են, այլ գործ, որը նա իր ամենօրյա աշխատանքով փաստում է եւ օրինակ ծառայում: |
նախորդ էջ