(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Կյանքից հեռացել է Ալվարդ Պետրոսյանը

2022-03-11

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին ցավակցությունն է հայտնում հայ գրող, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի կյանքից հեռանալու կապակցությամբ: Թող Աստված լուսավորի անվանի մտավորականի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին...

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-75թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր, 1975-1979թթ.՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում: 1980-81թթ. աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-90թթ. եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1990-94թթ.` «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

1994-98թթ. եղել է Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետը, 1998թ-ից՝ ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ:

1999-2012թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ:

Ստեղծագործություններից են՝ Երկրի պապերը, Թռչնականչ, Ես մի ծառ եմ ծիրանի, Ապրելու օրենքը, Խմբերգերի ժամանակը, Ապրելու զրո ժամ, Հիշիր = Remember…, Բանաստեղծություններ, եւ այլն:

1997թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

Մահացել է 2022թ. մարտի 10-ին Երևանում:

 

նախորդ էջ