ԹԿՀ իրականացրեց «Անվճար դասագրքեր 2021/2022» ծրագիրը
2021-11-05
Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առաջնային ոլորտներից է: Սակայն, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից: 2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:
Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:
2021-2022 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,149 անվճար դասագիրք է տրամադրել 154 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Կարբի գյուղից՝ դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման տասներեք տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը 2,028 շահառուի տրամադրել է 27,570 դասագիրք 13,753,321 ՀՀ դրամ արժողությամբ:
Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Նվիրատվություն կարող եք կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:
նախորդ էջ