Հեռավոր Աֆրիկայից` հայրենիքի կանչով ...
2021-09-12
Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի պատվավոր անդամ Գրիքոր Երզնկացյան
Եթովպիայում ծնված մեր հայրենակիցը իր կյանքը նվիրել է Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքի զավակը անցել է երկար ու բարդ մասնագիտական ճանապարհ, պահպանել ազգային ինքնության որակները, պահել կապը հայրենիքի հետ: Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում երկար տարիներ ծավալելելով մասնագիտական գործունեություն՝ նա զբաղեցրել է մի շարք կարևոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը: |
Այսօր մեր հայրենակից օնկովիրաբույժը զբաղված է Աֆրիկայում որակյալ մասնագետներ պատրաստելուն՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները նրանց փոխանցելով։ Չնայած իր գերզբաղված աշխատանքային գրաֆիկին ՝ պրոֆեսորը պարպերաբար գալիս է Հայաստան, մասնագիտական բարեգործական գործունեություն իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում (Iammedia)
նախորդ էջ