«Ձնհալն արվեստում»
2021-08-24
Թեքեյան Կենտրոնում կայացավ Թեքեյան մշակութային միության կողմից կազմակերպված «Ձնհալն արվեստում» ֆիլմի ցուցադրությունը։ Այն ներկայացնում է 1960-ական թվականները՝ յուրահատուկ ժամանակահատված հայկական մշակույթի, հատկապես կինոարվեստի համար։ Հեռուստաֆիլմը փորձ է վերադարձնել մարդկանց այն ժամանակը, երբ մարդն ազատ էր ստեղծագործելու, արարելու, ստեղծելու մեջ։ Հայն էլ հզոր էր` իր ստեղծածով։ Ֆիլմի սցենարի հեղինակ` Դիանա Մարկոսյան, ռեժիսոր` Արտյոմ Աղասարյան, մոնտաժող ռեժիսոր` Արթուր Փարսյան, օպերատոր` Հրայր Սիրականյան։ Հ/Գ ֆիլմը ռուսերեն է, քանի որ պատրաստվել է միջազգային փառատոնի ներկայացնելու նպատակով։ |
նախորդ էջ