(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Photopodium.com - Մենք 10 տարեկան ենք»

2018-02-22

 

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ֆոտոպոդիում - Մենք 10 տարեկան ենք» խորագրով միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է 80 հեղինակ՝ յոթ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Յուրաքանչյուր հեղինակից ընտրված մեկական լուսանկար մեկ ամիս ցուցադրվելու է Երևանում, ապա նկարները տեղեփոխվելու են մնացած յոթ երկրներ:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայացված աշխատանքները շատ տպավորիչ են, թե՛ ներկայացուցչական, թե՛ ոճային եւ թե՛ բովանդակային առումով. «Որպես շարքային արվեստագետի կարծիք, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ֆորմատ է սա, քանի որ երբ ազատ է թողնվում հեղինակը, որևէ ոճի կամ խորագրի տակ չեն սահմանափակվում հեղինակները՝ հնարավորություն են ունենում ծավալվելու»,-ասաց Ծուլիկյանը:

Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ Հայաստանում կբացվի լուսանկարիչների միության թանգարան, քանի որ լուսանկարչությունը մշակույթի կարևորագույն ճյուղերից մեկն է, եւ պետք է ամեն կերպ քաջալերել ու աջակցել լուսանկարիչներին:

Ֆոտոպոդիումին ներկա «Հայաստանի լուսանկարիչներ» գրքի հեղինակ եւ լուսանկարիչ Վահան Քոչարը «ֆոտոպոդիում»-ի անդամ չէ, սակայն հրավիրված էր, եւ իր աշխատանքներից ներկայացրել էր «Մենախոսություն երկխոսություն» շարքից «Տեսակետ» կոչվող աշխատանքը: Վահան Թեքեյանը «Հայական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարիչների թանգարան հիմնելու հարցն է բարձրացնում, սակայն դեռ չիրականացված խոստումներ են միայն:

Լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանը, ողջունեց Ֆոտոպոդիում ծրագրի բոլոր մասնակիցներին, ասելով, որ այսօրվա բարդ օրերում միշտ որտեղ չի հաջողվում անել այն ամենը, ինչ- որ պիտի անեն կազմակերպությունը՝ անում են լուսանկարչության ոլորտում ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք աջակցում են ամեն ինչով: Վերջինս նշեց Վահան Քոչարի եւ մի շարք այլ ավագ սերնդի լուսանկարիչների անուններ:

Հոբելյանական 10 ամյակին գյումրեցի լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրի» կոչվող լուսանկար: «Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ դա իր կնոջ լուսանկարն է, որին նա նկարել է մի քանի տարի առաջ: «Ցուցահանդեսի համար պահանջեցին մեկ նկար: Ես երեք նկար էի տվել՝ ընտրվել է մեկը՝ կնոջս նկարը»,- ասաց Ռուբեն Չախմախչյանը:

Չախմախչյանն արդեն 8-9 տարի է ինչ «Ֆոտոպոդիում»-ի անդամ է գրանցված է PHOTOPODIUM.COM կայքում, ասում է, որ կայքի միջոցով են ավելի շատ շփվում բոլոր յոթ երկրների ներկայացուցիչները, ինչն էլ համախմբել է բոլոր լուսանկարիչներիմ: Չախմախչյանի խոսքով միշտ ակտիվ քննարկումներ են ունենում լուսանկարիչները, խուսում են միմյանց աշխատանքների մասին, ինչն էլ ավելի շատ է զարգացնում արվեստը, սակայն շատ լավ կլինի, եթե լուսանկարիչների թանգարան բացվի:

                                                                                                                                  Աղունիկ Հովհաննիսյան /armtimes.com/

նախորդ էջ