«Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկը Լոնդոնում
2018-04-16
Լոնդոնում Թեքեյան մշակութային միության, Թեքեյան հիմնադրամի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:
Դասական համերգը, որին ներկա էին ՄԲ-ում Հայաստանի դեսպանորդ Արմեն Լիլոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմից Հայր Շնորք Բաղդասարյանը, այլ հոգեւորականներ, հասարակական, մշակութային գործիչներ, ՄԲ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ոգեկոչում էր 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում սրի մատնված 1.5 միլիոն զոհերի հիշատակը, հատկանշում էր հայ ժողովրդի ոգու ուժը, տոկունությունն ու արժանապատվության զգացումը:
նախորդ էջ