«Դիմանկար» խորագրով ցուցահանդեսի բացումը Թեքեյան Կենտրոնում
2018-07-13
Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Ռուսաստանի գեղարվեստի ստեղծագործական միության ցուցահանդեսների եւ կրթական ծրագրերի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ եւ Photopodium.com կայքի նախաձեռնությամբ Թեքեյան Կենտրոնում կայացավ «Դիմանկար» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացված է 105 աշխատանք թվով 91 հեղինակի Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Լեհաստանից, Էստոնիայից եւ Ուկրաինայից:
Հայաստանը ներկայացնում են ճանաչված լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը, Արմեն Մուրադխանյանը, Հարություն Խաչատրյանը, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը, Գագիկ Գասպարյանը, Կարինա Շմիթը, Մարիաննա Մելիքսեթյանը, Նարեկ Խեչոյանը, Նորայր Աբգարյանը, Ներսես Մատինյանը, Տաթեւ Մնացականյանը, Էդգար Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսին ներկայացված դիմանկարների լայն ընտրանին հանրությանը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու աշխարհի տարբեր ազգերի առանձնահատկություններին, բնավորությանն ու հավաքական կերպարին:
Հավաքածուն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել այցելուների, այդ թվում նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցների մոտ:
Նշենք որ, ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. օգոստոսի 13-ը: Մուտքն անվճար է:
նախորդ էջ