(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Արմեն Ծուլիկյանը պարգեւատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

2019-04-22

 

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով...

Ապրիլի 15-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի հիմնադիր անդամ և պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց կազմակերպության հայակենտրոն քաղաքականությունը, սերտ համագործակցությունը սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների հետ: Պատասխանելով սփյուռքի նախարարության վերակազմավորման հետ կապաված մտահոգություններին, նա հավաստիացրեց, որ առաջիկայում ևս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի հետևողական աշխատանք տանել 4 հիմնական ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս նախարարությունների սփյուռքի կառույցների հետ տարվող աշխատանքը, մշակելու է հայապահպանության համապարփակ ռազմավարություն: «Վերակազմակերպման արդյույքում փոփոխությունները միայն դրական են լինելու: Սփյուռքի համայնքներին աջակցության օրակարգը թելադրելու են համայնքները: Մենք աշխատելու ենք և՛ կազմակերպությունների ու կառույցների, և՛ անհատների հետ», - հավելեց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Քննարկվեցին Թեքեյան կենտրոնի կրթական, մշակութային ծրագրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության ուղիներին:

Բաբկեն Տեր Գրիգորյանը մեկ անգամ ևս հավաստիացրեց միասին աշխատելու պատրաստակամությունը: Հայապահպանության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին պարգևատրեց սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, որոշվեց քննարկումներն ավելի հաճախակի և շարունակական դարձնել:

Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

նախորդ էջ