«Հայոց ցեղասպանություն. նախերգանք եւ հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում»
2019-07-22
Այսօր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հյուրընկալեց ավստրալահայ գիտաշխատող Արա Քեթիպյանին: Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ 12 տարի շարունակ Արա Քեթիպյանն աշխատել է «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press»՝ Հայոց ցեղասպանությանը նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի վրա: Համահեղինակը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին նվիրեց բազմհատորյակի լույս տեսած 5 հատորները: Ժողովածուները կազմված են 1890-1922թթ. ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից: Գրքերում անդրադարձ է կատարվում ամերիկյան կարեւորագույն օրաթերթերում՝ The New York Times, The Boston Daily Globe եւ The Christian Science Monitor, տեղ գտած հոդվածներին: Նշենք, որ գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների եւ հետազոտողների համար, չեն վաճառվում, տրվում են գրադարաններին ու բուհերին: |
նախորդ էջ