Պաշտոնական հանդիպում Զարեհ Սինանյանի հետ
2019-09-03
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի (Tekeyan Trust London) հիմնադիր անդամ եւ պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին, հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին, ծրագրերի պատասխանատու Սեդա Խաչատուրյանին: Քննարկվեցին Միացյալ Թագավորությունում հայ համայնքին, հայրենադարձությանն ու հայ կրթօջախներին առնչվող հարցեր, համագործակցության հնարավորություններ, ինչպես նաեւ ներկայացվեց ԼԹԽՄ 40 տարվա ազգանվեր գործունեությունը:
նախորդ էջ