ԹԿՀ իրականացրեց «Անվճար դասագրքեր 2019/2020» ծրագիրը
2019-11-06
2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:
Բարերարների շնորհիվ՝ 2019/2020 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,009 անվճար դասագիրք է տրամադրել 141 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Ծրագրի իրականացման տասը տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը 1,704 շահառուի տրամադրել է ավելի քան 23,000 դասագիրք 11,864,601 ՀՀ դրամ արժողությամբ:
Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Նվիրատվություն կարող եք կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:
նախորդ էջ