Աջակցություն Բերձորի Թեքեյան դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին
2021-02-25
Արցախյան 44-օրյա պատերազմը ցնցեց Արցախ աշխարհը: Դրանից անմասն չմնացին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու աշխատակազմը, որոնք ստիպված եղան լքել իրենց հարազատ տունն ու դպրոցը. տարհանվեցին Բերձորից եւ տեղափոխվեցին ՀՀ գյուղեր ու քաղաքներ։ Թեքեյանցի աշակերտներն այսօր իրենց ուսումը շարունակում են Հայաստանի տարբեր դպրոցներում, որտեղ նրանց մեծ սիրով են հյուրընկալել։
Այս դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեց նաեւ դպրոցի բարեկամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը՝ դպրոցի 41 աշխատակիցներին տրամադրելով ֆինանսական օժանդակություն, որի անհրաժշտությունն ու կարիքը խիստ զգում է յուրաքանչյուր տեղահանված անձ:
«Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» մարդասիրական ծրագրից օգտվեցին նաեւ դպրոցի 220 աշակերտների ընտանիքները, որոնք նույնպես հայտնվել էին ծանր կացության մեջ։ ԹԿՀ-ն երկու փուլով իրականացրեց սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրումը դպրոցի բոլոր աշակերտների ընտանիքներին. արդյուքնում՝ ծրագրի շահառու դարձավ 112 տեղահանված ընտանիք:
նախորդ էջ