(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ»

2021-03-11

Այսօր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հյուրն էր ավստրալահայ գիտաշխատող, «Հայոց ցեղասպանություն. նախերգանք եւ հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանը:

Այս անգամ եւս հեղինակը դատարկաձեռն չէր եկել. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին նվիրեց իր «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ» («Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press») անգլալեզու գիրքը, որտեղ ներկայացված են ամերիկյան առաջատար վեց թերթերի՝ The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times, The Washington Post) 1905-1921թթ. հրապարակումները Անդրկովկասում հայերի վրա թաթարների հարձակումների մասին:

Արա Քեթիպեանի խոսքով՝ գիրքը գրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել Արցախի հիմնախնդրի խորությունը եւ հարյուր տարի առաջ Բաքվում, Շուշիում, Նախիջևանում եւ Զանգեզուրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կրկնվում են այսօր: Հեղինակը զուգահեռներ է տեսնում 20-րդ դարասկզբի և Արցախյան վերջին պատերազմի միջեւ, այն է՝ թուրքական ռազմական միջամտությունը եւ միջազգային հանրության անտարբերությունն ու լռությունը:

 

նախորդ էջ