Հուշ-երեկո՝ նվիրված նորօրյա հերոս Արթուր Սահակյանին՝ 08.08.2024
2024-08-02
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
2024թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 18։30-ին, Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Հայաստանի նորօրյա հերոս, «Արիության» մեդալակիր, «Արևի» բարձրագույն շքանշանի ասպետ Արթուր Սահակյանի Հպարտության երեկոն (հուշ-երեկոն) և նրան նվիրված «Ար Թուր կամ Արևը Վանա ծովից» գրքի շնորհանդեսը։
Գրքի հեղինակը Գագիկ Եկմալյանն է։ Գիրքը նորօրյա հերոս Արթուրի կերպարով քննության է առնում ինքնությանը, ինքնաճանաչությանը, հայրենաճանաչությանն ու հայրենատիրությանը առնչվող թեմաները։ Գրքում զետեղված են երիտասարդ հերոսի խոհերը, մտորումները կյանքի, աշխարհի, հայրենիքի ու հայ ժողովրդի մասին։
Ավարտին տեղի կունենա գրքի բարեգործական վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի Արթուր Սահակյանի անվան» կրթաթոշակին և նրա մասնակցությամբ իրականություն դարձած «Ազգային դպրոց» նախագծի երրորդ փուլի կազմակերպման աշխատանքներին։ Մուտքն ազատ է։ |
նախորդ էջ