«Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը ԹԿ-ում՝ 19.06.2015
2015-06-11
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 19-ին, ժամը 18:30-ին, Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում /Երեւան, Խանջյան 50/:
«Ես կարող եմ» ստեղծագործական արվեստանոցի 5-12 տարեկան աշակերտները ուսումնասիրելով աշխարհի 3 հրաշալի երկրները` Ճապոնիան, Հնդկաստանը եւ Եգիպտոսը, փորձել են իրենց նկարներում ներկայացնել այդ երկրները:
Ցուցահանդեսն իր ներկայությամբ կպատվի Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին, արվեստագետներ, արվեստասերներ:
նախորդ էջ