Դրամահավաքի 3-րդ փուլ
/2002-2008 թթ./
Երեւանում գրասենյակային տարածքների վարձակալության ոլորտում առկա մրցակցության, ինչպես նաեւ Թեքեյան Կենտրոնի շահագործման ծախսերի աճի պատճառով, վարկի վճարման գործընթացը դանդաղ էր ընթանում, քանի որ գումարները գոյանում էին հիմնականում գրասենյակային տարածքների եւ սրահների վարձակալությունից ստացվող եկամուտներից:
Այդ իսկ պատճառով Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը նախաձեռնեց դրամահավաքի եւս մեկ փուլ Ժնեւի UBS բանկին մնացած 220,000 ԱՄՆ դոլարը վճարելու նապատակով: 2002թ. ՏԸԺ կապակցությամբ հոգաբարձուները մեծահոգաբար հավաքեցին եւս 20,000 ԱՄՆ դոլար, եւ այսպես վարկի վերջնական մնացորդը կազմեց 200,000 ԱՄՆ դոլար:
UBS վարկը ամբողջովին մարվեց 2008թ. ավարտին: