(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Դրամահավաքի 1-ին փուլ

/1990-1996 թթ․/

1990թ. Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը նախաձեռնեց «Թեքեյան Կենտրոն» ծրագիրը Հայաստանում: Խնամակալ Մարմնի նախագահը հանդիսացող երջանկահիշատակ Կարո Գրիգորյանը, կատարելով մեծ նվիրատվություններ, մյուս հոգաբարձուների հետ միասին սկսեց ծրագիրը, որը ենթադրում էր այն ժամանակ որպես «Կռունկ» ռեստորան հայտնի շինության գնումը, վերանորոգումը եւ ընդլայնումը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էր մոտ 1,150,000 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը սկսեց դրամահավաքը բյուջեով նախատեսված գումարը հավաքելու համար: ԹՄՄ հիմնադիր անդամ Հայկաշեն Ուզունյանի ջանքերի շնորհիվ, ԹՄՄ մեկ այլ հիմնադիր անդամի՝ պրոֆեսոր Բարունակ Թովմասյանի այրի Անժել Թովմասյանը ծրագրի ծախսերը փակելու համար նվիրաբերեց մի զգալի գումար: Անհրաժեշտ դրամագլուխը հավաքելու համար եւս մեկ մեծ նվիրատվություն ստացվեց ԱՄՆ/ Կանադայի ԹՄՄ Կենտրոնական վարչության կողմից:

1996թ. դրամահավաքի առաջին փուլը հասավ իր ավարտին, իսկ հավաքված գումարը կազմեց 590,992.82 ԱՄՆ դոլար:

 

Նվիրատուներ

Տկն. Ա. Թովմասյան /ԱՄՆ/ 264,952.00 ԱՄՆ դոլար
   
Թեքեյան Խնամակալ Մարմին /Լոնդոն/ 
(այդ թվում` տեր եւ տկն. Կ. Գրիգորյանների նվիրատվությունը` 80,000 ԱՄՆ դոլար)
201,493.95 ԱՄՆ դոլար
   
ԹՄՄ ԱՄՆ/Կանադայի Կենտրոնական վարչություն 100,000.00 ԱՄՆ դոլար
   
Տեր եւ տկն. Վ. Ուզունյան 17,000.00 ԱՄՆ դոլար
   
Այլ նվիրատվություններ 7,546.87 ԱՄՆ դոլար