
Մեր մասին
Թեքեյան Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում՝ մի շարք ազգանվեր անձանց եւ կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Կենտրոնը աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշերից է:
Սկսած 2001թ. այն գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) եւ, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն:
Կրթական, մշակութային, սոցիալական եւ բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը: