Site MapLinksEnglishՀայերեն Tekeyan Centre Fund  
Home
About Us
Activities
Events
Reports
Business Centre
Contact
Gallery

News

24-06-2018

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը
կազմակերպում է լուսանկարչական ցուցահանդես

«Երևանը երևանցիների աչքերով»

նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին


1. Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Երևան քաղաքի գեղարվեստական լուսանկարներ, որտեղ ներկայացված կլինի քաղաքի կյանքը՝ ժանրային պատկերներով, քաղաքացիների դիմանկարներով, գեղարվեստական, պատմական նկարներով և այլն, որոնք կփոխանցեն Երևանի շունչը:


2. Մասնակցության հայտը ներկայացնել մինչեւ ս.թ. հուլիսի 20-ը, ցուցահանդեսի համադրող Արմեն Ենգոյանին /էլ. փոստ՝ cucahandes.arm@gmail.com/ ուղարկելով փոքր չափսի լուսանկար ցածր խտությամբ, ոչ պակաս 1000 px երկարությամբ: Իսկ տպագրված լուսանկարների առավելագույն չափսը լինելու է 60 սմ:

Նամակ-հայտում նշել հեղինակի անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, լուսանկարի անվանումը և տարեթիվը: Լուսանկարի թվային օրինակի անվան մեջ նշել անգլերեն տառերով հեղինակի անունը, ազգանունը և աշխատանքի անվանումը:

3. Արդյունքները հանձնաժողովի կողմից կամփոփվեն մինչեւ ս.թ. հուլիսի 25-ը, եւ ընտրված լուսանկարների հեղինակները էլ.փոստով կտեղեկացվեն հետագա քայլերի մասին:
 

« Back to News