Site MapLinksEnglishՀայերեն Tekeyan Centre Fund  
Home
About Us
Activities
Events
Reports
Business Centre
Contact
Gallery

News

25-05-2017

Հայաստանի Թեքեյան մշակութային միության շուրջ 26-ամյա մշակութապահպան գործունեությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայաստանյան մշակութային կյանքում, իսկ միության «Վահան Թեքեյան» մրցանակը նոր լիցք ու ոգեւորություն է հաղորդում Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետներին:

Մայիսի 23-ին Թեքեյան Կենտրոնում կայացավ ԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության 2016 թ. ամփոփիչ ձեռնարկը:

Մրցանակներ շնորհվեցին 4 անվանակարգերում, եւ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին`

  • Գրականություն - Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան` «Պատասխան 100 տարի անց» /վավերագիրք/
  • Երաժշտություն - Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան
  • Կերպարվեստ - Միքայել Հարությունյան` «Հայաստան» /կտավ/
  • Թատերական արվեստ - Գրիգոր Խաչատրյան՝ «Անկոչ Աննան» /ներկայացում/

«Գրականություն» անվանակարգում առանձնացվել էր նաեւ խրախուսական մրցանակ՝ Հենրիկ Բախչինյանի «Նարեկացու գանձարանը. վերծանություն եւ քննություն» աշխատության համար:

 

Մանրամասները >>>>

« Back to News