Կայքի քարտեզըՀղումներEnglishՀայերեն Թեքեյան Կենտրոն Հիմանդրամ  
Հիմնական
Մեր մասին
Գործունեությունը
Իրադարձություններ
Հաշվետվություններ
Բիզնես Կենտրոնը
Կապ
Պատկերասրահ
Մեր մասին > Առաքելությունը

 «Թեքեյան Կենտրոն» hիմնադրամի հիմնական նպատակները

Թեքեյան Կենտրոնը  հիմնադրամ է, որի գործունեության հիմնական նպատակն է սատարել Թեքեյան մշակութային միության եւ հարակից կազմակերպությունների գործունեությանը` իրականացնելու մշակութային, կրթական, սոցիալական եւ այլ մարդասիրական ծրագրեր: Հիմնադրամի շահառուներ կարող են հանդիսանալ նաեւ այլ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ:

«Թեքեյան Կենտրոն»  hիմնադրամի նպատակներից է նաեւ օժանդակել վերոհիշյալ կազմակերպությունների Հայաստանի եւ սփյուռքի կառույցների փոխադարձ համագործակցությանը: Հիմնադրամն ունի հայապահպան նշանակություն, այն է` միավորել ողջ հայության ջանքերն ու հնարավորությունները` ի նպաստ հայ մշակույթի, գիտության եւ արվեստի զարգացմանն ու տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ սփյուռքում:

 

«Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամի նախագահի ուղերձը

«Այս ծրագիրը առաջիններից մեկն էր, որ նախաձեռնվեց Հայաստանի անկախությունից քիչ անց եւ հակառակ ժամանակի ծանր պայմաններին, հաջող ավարտ ունեցավ: Ծրագիրը նաեւ  սփյուռքում ապրող բազմաթիվ հայերի նվիրական երազանքն էր` ունենալ Հայրենիքում մի հարազատ եւ հյուրընկալ օջախ, որը նաեւ խորհրդանիշ հանդիսանար մեր ժողովրդի, հայրենի հողի եւ աշխարհատարած սփյուռքի միասնության եւ հարատեւության: Այն նաեւ անկախ Հայաստանի եւ նրա ապագայի հանդեպ վստահության առաջին դրսեւորումներից մեկն էր:

Այս նպատակի շուրջ հարյուրավոր հայրենակիցներ համախմբվեցին եւ իրենց թե՛ նյութական եւ թե՛ բարոյական օժանդակությամբ նպաստեցին Թեքեյան Կենտրոնի կառուցմանը: Երախտապարտ եմ բոլորին իրենց անկեղծ նվիրումի եւ աջակցության համար:

Այժմ արդեն, երբ ակնառու եւ անվիճելի են սփյուռքի եւ Հայրենիքի համագործակցության արդյունքները, կոչ եմ անում բոլորին, հատկապես երիտասարդ սերունդին, որը հաջորդելու է մեզ վաղը եւ շարունակելու է մեր սկսած գործը` լինել հայրենասեր, միասնական եւ վճռական, թեւ ու թիկունք կանգնել Հայաստանին եւ Արցախին, երբեք չվարանել օգնելու եւ նվիրվելու, առաջնորդվել այն գաղափարով, որ որքան Հայրենիքը կարիք ունի ձեզ, ապա առավել դուք կարիք ունեք Հայրենիքին: Սա է մեր հարատեւման եւ հետագա հաջողությունների գրավականը:»

 

Վ. Ուզունյան

Նախագահ`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի