(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Թեքեյան դպրոցներ

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց

2019-04-02

Karbi School

Կարբիի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1973թ.: 1989թ. դպրոցն անվանակոչվել է Վահան Թեքեյանի անունով: Դպրոցը երկար տարիներ տնօրինել է Արսեն Օհանյանը, որի շնորհիվ այն բազում հաջողությունների է հասել եւ սերտ կապեր է հաստատել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հետ: Դպրոցի աշակերտներն իրենց հմուտ ուսուցիչների շնորհիվ հաջողությամբ մասնակցում են բազմաթիվ առարկայական օլիմպիադաների։ 

ավելին

Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց

2019-04-02

Berdzor School No.11992թ. հայկական ուժերն իրենց հսկողության տակ առան Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորը (Լաչին), Լաչինի միջանցքը, որը անվանում են նաեւ «կյանքի ճանապարհ», քանի որ այն միակ ցամաքային կապն էր Հայաստանի եւ Արցախի միջեւ, ազգային անվտանգության անկյունաքարերից մեկը:

ավելին

Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց

2019-04-02

Stepanavan School No.2

Հիմնադրվել է 1992թ., գործել է վատթարագույն տնակային պայմաններում, ապա 2004թ. շահագործման է հանձնվել ներկայիս դպրոցի առաջին մասնաշենքը՝ իր մեծ ու լուսավոր, տաք ու հարմարավետ դասասենյակներով, քիմիայի եւ կենսաբանության լաբորատորիաներով, համակարգչային կաբինետով: 2011թ. կառուցվել է դպրոցի եւս մեկ մասնաշենք՝ մարզական եւ հանդիսությունների սրահներով, մեծ ու հարմարավետ գրադարանով, ճաշարանով, սպորտային հրապարակներով:

ավելին

Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց

2019-04-02

Yerevan School No.92

Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 92 հիմնական դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այն հիմնադրվել է 1954թ. եւ հպարտությամբ շարունակում է իր կեսդարյա պատմությունը, կրթելով խելացի սերունդ, հայրենասեր հայորդիներ, ինչի վկայությունն է դպրոցի «Փառքի սրահը»՝ նվիրված Արցախյան գոյամարտում մարտիրոսացված քաջորդիներ Արարատ-Մխիթար Էլբակյանին եւ Հրաչյա Սարգսյանին:

ավելին

Գյումրիի Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց

2019-04-02

Gyumri School No.2

Գյումրիի թիվ 2 ավագ դպրոցը հիմնադրվել է 1927թ: Ունի հարուստ պատմություն, լավ ավանդույթներ եւ բարձր վարկանիշ: Իր գոյության 92 տարիների ընթացքում դպրոցն աչքի է ընկել դասավանդման բարձր մակարդակով, կարգապահությամբ, հայեցի դաստիարակությամբ: Բարձր հիմքերի վրա է դրված գեղագիտական, ռազմահայրենասիրական, հոգեւոր, բարոյական, ֆիզիկական դաստիարակությունը:

ավելին