(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Ինը զարկերակ» ցուցահանդես-վաճառքը Թեքեյան կենտրոնում

2023-12-21

 

Թեքեյան կենտրոնում բացվեց «Ինը Զարկերակ» խորագրով ամանորյա ցուցահանդես-վաճառքը, որտեղ իրենց աշխատանքները ներկայացրին սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված եւ ներկայումս Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորող ուսանողները:

Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ, որոնք ընդգրկում էին տարբեր ժանրեր՝ գեղանկարներ, նատյուրմորտներ, նկարազարդումներ, որոնք արտացոլում են Արցախի տեսարժան վայրերի էությունը, հուշանվերային նկարներ, աբստրակտ եւ դեկորատիվ ոճի նմուշներ, ինչպես նաեւ կոմիքսներ եւ կիրառական արվեստի այլ յուրօրինակ գործեր:
Ձեռնարկին հայտնի երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը (Toto) ներկայացրեց ցուցահանդեսի մասնակիցներին։ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջույնեցին երիտասարդ եւ խոստումնալից արվեստագետներին՝ մաղթելով նրանց ստեղծագործական նոր հաջողություններ։

Մշակութային միջոցառումն ուղեկցվում էր սաքսոֆոնահար Արսեն Ներսիսյանի գեղեցիկ կատարումներով:

 

նախորդ էջ