(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Դրամահավաք «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի համար

2023-09-26

 
Հարգելի բարեկամներ, գործընկերներ,
 
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակման եւ արցախյան ողբերգության հետեւանքով՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շարունակում է «Օգնություն մեր հայրենակիցներին» ծրագիրը՝ հայրենի հողից բռնի տեղահանված արցախցիներին հնարավորինս նպատակային օժանդակություն ցուցաբերելու համար:
 
Ծրագիրը, որը սկիզբ է առել 44-օրյա պատերազմի օրերին, նախատեսում է սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում:
 
ԹԿ հիմնադրամը խնդրում է իր բարեկամների եւ գործընկերների աջակցությունը /դրամական նվիրատվության, հագուստի եւ այլ պարագաների տեսքով/՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու եւ Արցախի մեր հայրենակիցների կարիքները հնարավորինս հոգալու հարցում: Հնարավորության դեպքում՝ նվիրատվություններ կարող եք կատարել ԹԿՀ բարեգործական հաշվեհամարին՝ 
 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Հասցե՝ ՀՀ, Երեւան 0025 , Խանջյան 50
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ (ՀՀ դրամ)՝ 15700 22679770200
SWIFT / BIC՝ ARMIAM22

 
Հարցերի դեպում խնդրում ենք դիմել ԹԿՀ ծրագրերի բաժին՝ +374 10 559034, info@tekeyancentre.am:
 

Խնդրում ենք արձագանքել նաեւ կամավորների, ովքեր կարող են ընդգրկվել այս ծրագրի իրականացման գործում:

 
Շնորհակալություն համագործակցության եւ աջակցության համար:
 
 
Հարգանքով՝

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

 

նախորդ էջ