Կայքի քարտեզըՀղումներEnglishՀայերեն Թեքեյան Կենտրոն Հիմանդրամ  
Հիմնական
Մեր մասին
Գործունեությունը
Իրադարձություններ
Հաշվետվություններ
Բիզնես Կենտրոնը
Կապ
Պատկերասրահ
Գործունեությունը

Շահառուներ եւ ծրագրեր

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտներում: Ծրագրերը, ինչպես նաեւ շահառուները ընտրվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և վերջինիս կողմից կազմված ծրագրերի հանձնաժողովի կողմից:

Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններ, մշակութային, կրթական, գիտական, մարզական հաստատություններ, որոշ դեպքերում նաեւ ֆիզիկական անձիք: Շահառուները կարող են օժանդակություն ստանալ միանվագ կարգով կամ մեկ ծրագրի շրջանակում եւ կամ հանդիսանալ հիմնադրամի մշտական շահառուներ եւ ստանալ տեւական աջակցություն մեկ կամ մի քանի ծրագրերի շրջանակներում:

Հավանական շահառուները տրամադրում են տեղեկություն իրենց կազմակերպության վերաբերյալ եւ ներկայացնում իրենց ծրագրերը, ինչի հիման վրա էլ հանձնաժողովը կատարում է իր ընտրությունը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կոչ է անում բոլոր սրտացավ անձանց եւ կազմակերպություններին աջակցել հայ մշակույթի, կրթության, գիտության զարգացման ու բարգավաճման հայրենանվեր գործին: Հիմնադրամը նաեւ ակնկալում է բարերարների, նվիրատուների համագործակցությունը ծրագրերի հովանավորման գործում:

Հիմնադրամի հիմնական շահառուներից են Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը եւ Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում գտնվող Վահան Թեքեյանի անվան դպրոցները: Բազմաթիվ այլ ծրագրեր եւ շահառուներ, այդ թվում նաեւ ԹՄՄ արտերկրի կառույցներից, մոտ ապագայում կհամալրեն ցանկը:

2017թ. ընթացքում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը մտադիր է իրականացնել կրթական, մշակութային եւ մարզական միջոցառումների ծրագիր` ընդգրկելով Վ. Թեքեյանի անվան դպրոցները: Ծրագիրը, որը նախատեսում է միջդպրոցական օլիմպիադա, սպարտակիադա, ամառային ճամբար, նկարչական եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ, համերգներ եւ ասմունքի երեկոներ, անվճար դասագրքերի ապահովում, կիրականացվի մի քանի փուլով եւ կշարունակվի ողջ տարվա ընթացքում: Այն նպատակ ունի ամրապնդել ինչպես դպրոցների միջեւ փոխադարձ կապերն ու համագործակցությունը, այնպես էլ Հայաստանի եւ Սփյուռքի հանրության ուշադրությունը հրավիրել հայ դպրոցի խնդիրներին:

Իրականացված ծրագրեր...

Հոկտեմբեր,  2017թ.

  • «Անվճար դասագրքեր-2017» ծրագրի շրջանակում 2,433 դասագիրք տրամադրվեց 190 կարիքավոր աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից եւ Բերձորից: >>>>

Սեպտեմբեր, 2017թ.

  • «Մենք 10 տարեկան ենք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: >>>>
  • Ֆինանսական օժանդակություն Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցին: >>>>

Օգոստոս, 2017թ.

  • Թեքեյանցիների ամառային հանգիստը Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: >>>>

Հուլիս, 2017թ.

  • Աջակցություն Երեւանի Վ.Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցին:
  • Լուսանկարչի միջազգային օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդես:

Հունիս, 2017թ.

  • «Թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագրի շրջանակում այցելություն Երեւան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Զորաց քարեր /Քարահունջ/ եւ Շաքիի ջրվեժ՝ Հայաստանի եւ Արցախի հինգ Թեքեյան դպրոցների 75 աշակերտների մասնակցությամբ: >>>>

Ապրիլ, 2017թ.

  • Ֆինանսական օժանդակություն «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժմանը:
  • «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա»՝ միջդպրոցական առարկայական մրցույթ հայաստանցի եւ սիրիահայ աշակերտների մասնակցությամբ: >>>>
  • «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ այլընտրանք չունի. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը Երեւանի պատմության թանգարանում: >>>>

Հունվար, 2017թ.

  • Մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»: >>>>